Ախտորոշում
ՄՌՏ, թե՞ կոլոնոսկոպիա. armeniamedicalcenter.am
Ուռուցքային հիվանդությունների հայտնաբերման մեջ հաճախությամբ առաջնային տեղ է գրավում կոլորեկտալ քաղցկեղը: Այն հիմնականում ձևավորվում է պոլիպների առաջացման տեղում՝ նրանց բջջային ձևափոխման հետևանքով: Հաստ և ուղիղ աղիների չարորակ գոյացությունների առաջացումը հնարավոր է կանխել, եթե ժամանակին հայտնաբերվեն պոլիպները:
Այդ նպատակի համար հիանալի հետազոտություն է հաստ աղու կոլոնոսկոպիան, ինչն ինվազիվ միջանտություն է և բուժառուների կողմից տհաճությամբ է ընդունվում: Ներկայում շատ տարածված հետազոտություն է մագնիսառեզոնանսային տոմոգրաֆիան (ՄՌՏ):
Կոլոնոսկոպիայի և ՄՌՏ-ի տարբերությունը
Կոլոնոսկոպիան իրականացվում է հատուկ սարքի՝ էնդոսկոպի միջոցով (խողովակ՝ ծայրում տեսախցիկ), որը պատկերը ցուցադրում է մի քանի անգամ մեծացված: Բժիշկը հետազոտության ընթացքում հնարավորություն ունի ուշադրությամբ զննել հաստ աղու լորձաթաղանթը, կասկածելի հատվածներից վերցնել հյուսվածքի նմուշներ՝ մորֆոլոգիական հետազոտություն իրականացնելու համար:
Կոլոնոսկոպիայի ցուցումներն են.
- երկարատև քրոնիկ փորկապությունը կամ լուծը,
- աղիների շրջանում մշտական ցավը, հաճախակի վքնածությունը,
- արյունային, լորձային կամ թարախային զանգվածի առկայությունը կղանքում։
Կոլոնոսկոպիան ցուցված է նաև 45 տարեկանից բարձր մարդկանց՝ կանխարգելիչ նպատակներով: Եթե անամնեզում հարազաըների մոտ նշվում է քաղցկեղով հիվանդներ, կանխարգելիչ հետազոտությունը կատարվում է ավելի վաղ:
Կոլոնոսկոպիան արդյունավետ մեթոդ է բորբոքային խնդիրների, խոցերի, էրոզիաների, բարորակ և չարորակ գոյացությունների վաղ հայտնաբերման համար: Հետազոտության ժամանակ, ցավից խուսափելու նպատակով, այն իրականացնում են քուն առաջացնող սեդացիայի պայմաններում:
Բայց, միևնույն է, շատ բուժառուներ խուսափում են այս հետազոտությունից, և որպես փոխարինող մեթոդ առաջարկվում է ՄՌՏ-ն:
Աղիների ՄՌՏ-ն ոչ ինվազիվ մեթոդ է, որի ժամանակ մագնիսական դաշտի կենտրոնացմամբ ակտիվացվում են ջրածնի ատոմները:
Երբ էներգետիկ մակարդակը նվազում է, նրանք սկսում են էներգիա ճառագայթել, որի շնորհիվ էլ ստացվում է պատկերը: Եռաչափ մոդել ստանալու համար սքանավորումն իրականացվում է 4 մմ-ոց փոքր քայլերով:
Եթե կոլոնոսկոպիայի ժամանակ ստացվում է անմիջական պատկեր, ՄՌՏ-ով դիտվում են տարածական մի քանի պատկերներ:
Կարելի՞ է կոլոնոսկոպիայի փոխարեն կատարել ՄՌՏ։
Եթե անհրաժեշտ է հայտնաբերել աղու կոլոռեկտալ սեգմենտի ուռուցք, ապա կոլոնոսկոպիան ավելի տեղեկատվական է և նախընտրելի, քանի որ կարելի է նաև հետագա հետազոտման համար նմուշ վերցնել, ինչը հնրավոր չէ ՄՌՏ-ի ժամանակ: Վերջինս կատարվում է, եթե կոլոնոսկոպիան հակացուցված է, կամ բուժառուն արտահատված վախ ունի դրա նկատմամբ:
Եթե կոլոնոսկոպիայով հայտնաբերվել է չարորակ օջախ, ապա վիրահատությունից առաջ անպայման կատարվում է ՄՌՏ ՝ կոնտրաստի ներարկմամբ, պարզելու, թե ուռուցքը որքան խորն է աճել հյուսվածքների մեջ, և օջախից դուրս տարածա՞ծ է, թե՝ ոչ, կա՞ն մետաստազներ լիմֆատիկ հանգույցներում կամ այլ օրգաններում:
18.01.2024 Կարդացեք նաև
05.02.2024
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Դդում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Դիմակներ` մազերի համար
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ